Рубрика: Ապրիլ 2024

Աշխատակարգ 01.04.24-05.04.24

Ապրիլ ամսվա նախագծեր

Ճաշացանկ

երկուշաբթի

13:35 — 14:00 — Սովորողների դիմավորում,հանգստի ժամ

14:00 -14:30 — ճաշ

14:45 — 15:30— ինքնակրթության ժամ

15:30 — 16:00 մարզական խաղեր

16:00 — 16:30 _դասասենյակի մաքրություն,օդափոխում

16:30 -17:00 _Սովորողների ճանապարհում:

երեքշաբթի

Читать далее «Աշխատակարգ 01.04.24-05.04.24»
Рубрика: Մարտ 2024

Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա նախագծեր

Աշխատակարգ 04.03.24-07.03.24

Աշխատակարգ 11.03.24-15.03.24

Աշխատակարգ 18.03.24-22.03.24

Աշխատակարգ 25.03.24-29.03.24

Իրականացրած նախագծերի արդյունքները՝

Читать далее «Մարտ ամսվա հաշվետվություն»
Рубрика: Մարտ 2024

Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 3

Այսօր գարնանային մանկավարժական հավաքի երրորդ օրն էր։

Օրը սկսեցինք աշխատակարգերին համապատասխան՝ ընդհանուր պարապմունք, պարտեզապուրակային աշխատանքներ դպրոցի բակում։

Դպրոցում մանկավարժական բաց հավաքից բացի ընթանում է նաև նոր ընդունվող սովորողների մուտքի ճամբարը։ Ընկեր Քնարիկը հանդիպում ունեցավ ծնողական համայնքի հետ, և պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Արևելյան դպրոցի Վերնատանը տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը, որի ընթացքում ներկայացրեցինք մեր ստացված նախագծերը։

Սեմինար-պարապմունքից հետո ուղևորվեցինք դեպի ուսումնական ագարակ ձիավարության մասնագիտական զարգացման սեմինարին։

Տեսանյութը` Ռոզա Մելիքյանի

Рубрика: Մարտ 2024

Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 2

Տեղի ունեցավ գարնանային մանկավարժական հավաքի ևս մեկ հագեցած և բովանդակալից օր։

Օրը սկսեցինք աշխատակարգերին համապատասխան՝ ընդհանուր պարապմունք, պարտեզապուրակային աշխատանքներ դպրոցի բակում, մանկավարժական խորհրդով հավաք՝ նախագծերի, Մայիսյան հավաքի քննարկումներ։ Արևելյան դպրոցի Վերնատանը տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար-պարապմունքը, որի ընթացքում ներկայացրեցինք մեր ստացված նախագծերը, ունեցանք ընդհանուր քննարկումներ։ Սեմինար-պարապմունքին անմիջապես հաջորդեց առաջին բուժօգնության մասնագիտական զարգացման սեմինարը։8

Այնուհետև Մայր դպրոցում մեր մասնակցություն ունեցանք թենիսի պարապմունքին։

Տեսանյութը` Տաթև Մարգարյանի

Рубрика: Մարտ 2024

Գարնանային մանկավարժական ճամբար.Օր առաջին

Մեկնարկեց գարնանային մանկավարժական ճամբարի առաջին օրը։ Օրն սկսեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզում, ընդհանուր պարապմունքով, պարապմունքի ընթացքում սովորեցինք Ներսես Շնորհալու «Նայեաց սիրով» շարականը, որին հաջորդեց մանկավարժական խորհրդով հավաքը։ Շանունակելով աշխատանքները ըստ անհատական աշխատակարգերի՝ դպրոցի ներսում կատարեցինք բույսերի խնամք, կաբինետների մաքրություն։ Այցելեցինք Արևելյան դպրոց՝ Վերնատուն՝ մասնակցելու երկարացված օրվա սեմինար-պարապմունքին։ Սեմինար-պարապմունքին հաջորդեց աշխատանքներ կրթահամալիրի ագարակում։ Պայմանավորված եղանակի ոչ բարենպաստ պայմաններով՝ ձիերին դուրս բերել չստացվեց, ուստի աշխատանքներ իրականացրեցինք ներսում։ Հետաքրքիր և հագեցած սկսվեց գարնանային մանկավարժական ճամբարը։

Տեսանյութը` Աննա Արմենակյանի

Рубрика: Մարտ 2024

Խամաճիկների թատրոնում

Առաջին դասարանի սովորողների հետ եղանք Խամաճիկների թատրոնում։ Գնացել էինք դիտելու <<Անբան Հուռին>>ներկայացումը։ Ներկայացումը շաատ հետաքրքիր և տարբերվող էր,քանի որ երկու հեքիաթ էր բեմադրված`<<Անխելք մարդը>> և <<Անբան Հուռին>>։

Рубрика: Մարտ 2024

Գարնանային մանկավարժական բաց ճամբար.Մարտի 25-29

Ճամբարի աշխատակարգը

9։00-ից՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Միջավայրի խնամք
  • Պարտեզապուրակային աշխատանք դպրոցում, Սարալանջում
  • Փոքր խմբերով աշխատանք, քննարկում
  • Անհատական աշխատանք (նախագծերի ամփոփում, նոր նախագծերի մշակում,լրամշակում, մատենավարություն)

11։20՝ ընդմիջում

12։00՝ մասնախմբով հավաք

Երկարացված օրվա կազմակերպիչների մասնախումբ

12։50՝ մասնագիտական զարգացման սեմինարներ

13։30-ից  անհատական աշխատանք

Մարտի 29

Հեռավար աշխատանք

Рубрика: Մարտ 2024

Ուսումնական ճամփորդություն Երևանի խամաճիկների պետական թատրոն

Օրը՝ մարտի 22
Ժամը՝ 10:45-13:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների խումբ

Պատասխանատուներ՝  Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Քրիստինե Գրիգորյան

Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան, Սիրանուշ Պետրոսյան, Մերի Կարապետյան

Վայրը՝ Երևանի խամաճիկների պետական թատրոն

Ներկայացում՝ «Անբան Հուռին»

Նպատակներ, խնդիրներ

  • Ծանոթացում թատրոն, կինոթատրոն հաճախելու մշակույթին
  • միասին ճամփորդելու հմտությունների զարգացում
  • ներկայացման դիտում
  • դիտելու, տեսածը պատմելու վերլուծելու հմտությունների զարգացում

Արդյունքը՝

Արդյունքում սովորողները կծանոթանան թատերական մշակույթի հետ, կդիտեն ներկայացումը, կկիսվեն տպավորություններով։