Рубрика: Մարտ 2024

Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 2

Տեղի ունեցավ գարնանային մանկավարժական հավաքի ևս մեկ հագեցած և բովանդակալից օր։

Օրը սկսեցինք աշխատակարգերին համապատասխան՝ ընդհանուր պարապմունք, պարտեզապուրակային աշխատանքներ դպրոցի բակում, մանկավարժական խորհրդով հավաք՝ նախագծերի, Մայիսյան հավաքի քննարկումներ։ Արևելյան դպրոցի Վերնատանը տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար-պարապմունքը, որի ընթացքում ներկայացրեցինք մեր ստացված նախագծերը, ունեցանք ընդհանուր քննարկումներ։ Սեմինար-պարապմունքին անմիջապես հաջորդեց առաջին բուժօգնության մասնագիտական զարգացման սեմինարը։8

Այնուհետև Մայր դպրոցում մեր մասնակցություն ունեցանք թենիսի պարապմունքին։

Տեսանյութը` Տաթև Մարգարյանի

Оставьте комментарий