Рубрика: Սեպտեմբեր 2023

Աշխատակարգ 04.09.23֊08.09.23

Ճաշացանկ

Սեպտեմբերի 4

13:35-14:00- սովորողների դիմավորում,հանգստի ժամ

14:00 -14:30- ճաշ

14:30-15:00- նկարչություն

15:25-16:10- Լողափնյա աշուն

16:10-16:30-Խմբասենյակի մաքրություն, սովորողների նախապատրաստում

16:30-17:00-Սովորողների ճանապարհում:

Սեպտեմբերի 5

13:35 -14:00-սովորողների դիմավորում, հանգստի ժամ

14:00 -14։30-ճաշ

14:30-15:30-բակային խաղեր

15:30-16:10- լողափնյա աշուն

16:10-16:30-Խմբասենյակի մաքրություն, սովորողների նախապատրաստում

16:30-17:00-Սովորողների ճանապարհում:

Читать далее «Աշխատակարգ 04.09.23֊08.09.23»
Рубрика: Մանկավարժական ճամբար օգոստոս 2023

Օգոստոս ամսվա հաշվետվություն

Օգոստոս ամսվա 21֊ 25 ձիավարության, հիպոթերապիայի դասընթացների մասնակցություն

Արդյունքները`

Հիպոթերապիայի պարապմունքներ.Օր առաջին

Ձիավարություն.օր երկրորդ

Օր երրորդ

Օր չորրորդ

Օր հինգերորդ

Մանկավարժական ճամբար 28.08֊31.08

Առաջին դասարանցիների մուտքի ճամբար

Рубрика: Մանկավարժական ճամբար օգոստոս 2023

6 տարեկանների օգոստոսյան մուտքի ճամբար

Ժամանակահատված. օգոստոսի 30 , ժամը 10:00-12:00

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան

Օգնականներ՝ Սիրանուշ Պետրոսյան, Ռոզա Մելիքյան

Մասնակիցներ. կրթահամալիրի Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ

«Մուտք կրթահամալիր» ճամբարով՝

Կրթահամալիր ընդունվելու համար 1-ին դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:

Անհրաժեշտ միջոցներ.

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

ուսապարկ
բրդուճներ, միրգ
ջուր
լողի պարագաներ
արևապաշտպան գլխարկ

Արդյունքում.

Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝ ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։

Հինգշաբթի՝

10.00-10.15-Սովորողների դիմավորում, բարևախաղ

10.15-10.45-Խաղերգերի ուսուցում Հասմիկ Մաթևոսյանի հետ

10.45-11.00-Նախաճաշ

11.00-11.25-Տեխնոլոգիական գործունեություն․ Ես /Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում/

11.25-12.00-Լող՝ բացօթյա լողավազանում

Рубрика: Մանկավարժական ճամբար օգոստոս 2023

Մանկավարժական ճամբար 28.08֊31.08

9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

. 2023-24 ուսումնական տարվա ծրագրերի, ծրագրային փաթեթի ամբողջացում, ներկայացում
. ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների՝ 2023-24 ուսումնական տարվա օրացույցների հրապարակում
. Սեպտեմբեր ամսվա նախագծերի քննարկում
. Ուսումնական պլանին սպասարկող կարգերի լրամշակում


10:15՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ


. Պարտեզապուրակային աշխատանք, միջավայրի խնամք
. Դասասենյակների, լաբորատորիաների, արվեստանոցների պատրաստություն
. Դպրոցների 2023-24 ուսումնական տարվա օրացույցների հրապարակում
. Դասավանդողների անհատական աշխատաժամանակների, օրացույցների հրապարակում
. Սեպտեմբերի նախագծերի հրապարակում


Մանկավարժական խորհրդի քննարկումներ

. Օգոստոսի 22՝ Նոր ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպչական հարցերի, խնդիրների քննարկում
. Օգոստոսի 23՝ Ուսումնական պլանով որոշված կարգերի քննակում․ Ամռավա ընթացքում մշակումների ներկայացում
. Օգոստոսի 24՝ Դասավանդողների անհատական պլաններ, օրացույցներ
. Օգոստոսի 25՝ Դպրոցի օրացույցի ստեղծում

. Օգոստոսի 28՝ Դասավանդողների անհատական աշխատաժամանակների, օրացույցների հրապարակում, Սեպտեմբերի նախագծերի հրապարակում

Рубрика: Սեպտեմբեր 2023

Տիեզերք․ Ուսումնական նախագիծ

.Լուսին
.Արև
.Աստղ
Նպատակները՝

Զարգացնել տիեզերքի, Երկիր մոլորակի մասին գիտելիքները,
Պատմել լուսատուների մասին.
Խնդիրները՝

Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
Բանավոր խոսքի զարգացում
Երկնային երևույթների ուսումնասիրություն, նկարագրություն
Համեմատելու, վերլուծություններ անելու, արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացում
Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մաթեմատիկա՝
Խմբավորումներ (ըստ որոշակի հատկանիշի), զույգերի կազմում, անընդհատ և դիսքրետ մեծություններ`մեծ և փոքր , շատ-քիչ, երկար- կարճ,հաստ- բարակ, աջ-ձախ,առաջ –հետ, վերև-ներքև, գտնում են առարկաների, երևույթների տարբերությունը: Բնագիտական փորձ, խաղեր, համաչափության և օրինաչափության վերաբերյալ:
Մայրենի՝
Գտնում են հանելուկ-նկարների պատասխանները (արև, լուսին, աստղեր և այլն…):
Հանելուկներ, շուտասելուկներ:
Երգ-երաժշտություն՝ «Արև, արև, ե´կ-ե´կ» երգերի շարք:
Սովորում-խաղում են «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը:
Նկարչություն՝
Թղթի վրա նկարել արևի և լուսնի տրամադրությունը:
Ես և շրջակա աշխարհը՝ դիտումներ, զրույց-քննարկում արևի, լուսնի, ամպերի, գիշերվա և ցերեկվա մասին:
ՏՀՏ. ՝ Նկարում են լուսինն ու աստղերը Paint ծրագրով:

Рубрика: Սեպտեմբեր 2023

Բարև՜, ես եմ․ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ առաջին դասարան ընդունվող 6 տարեկաններ

Նախագծի ժամանակահատված՝ հունիս-սեպտեմբեր ամիսներ

Նախագծի նպատակ՝ ստեղծել սովորողների մասին պատմող տեսաֆիլմեր, ներգրավել ընտանիքի անդամներին։ Ընտանիքի ներգրավմամբ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, զարգացնել սովորողների աշխարհաճանաչողական կարողություններն ու շրջակա միջավայրում ինքնադրսևորումը։

Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացումը:

Մուտքի ճամբարին մասնակցող սովորողին առաջարկվում է ընտրել ներքոնշյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և տեսանյութով պատմել ․

Ես՝ սովորողները ներկայանում և ներկայացնում են իրենց մասին։
Իմ խաղալիքը
Իմ ընտանիքը
Իմ անունը՝ ներկայացնում են անվան պատմությունը
Իմ բակը
Իմ քաղաքը
Ես ճամփորդ եմ
Ամառային հանգիստ
Իմ առօրյան
Նախագծի ընթացքը՝

Ծնողների, մեծերի օգնությամբ պատրաստել տեսանյութ, որտեղ սովորողները կպատմեն իրենց մասին՝ ո՞վ է ինքը․ իր անվան, ընտանիքի, նախասիրությունների, սիրելի խաղի, հերոսների, խաղալիքների, գույների առօրյայի մասին։ Ի՞նչ գիտի դպրոցի մասին, ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը, ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը։ Ծնողների օգնությամբ տեղադրում youtube-յան ալիքում։

Рубрика: Սեպտեմբեր 2023

Լողափնյա աշուն

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Տևողությունը՝ սեպտեմբեր ամիս

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:
Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը։ Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝

Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
Լողը
Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
Լողափնյա խաղեր
Առաջին դասարանցիների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում, աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

Рубрика: Մանկավարժական ճամբար օգոստոս 2023

Հիպոթերապիա.օր հինգերորդ

Ծանոթացանք ,թե հիպոթերապիան ինչպիսի ազդեցություն է ունենում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վրա։ Ինչպիսի մոտեցում ցույց տալ տարբեր խնդիրների դեպքում կիրառելով մշակված մեթոդը։ Եվ քանի որ հիպոթերապիստի պահանջներից մեկն է նաև իմանալ ձիավարել, ուստի զարգացրեցինք նաև ձիավարելու հմտություններ։