Рубрика: Սեպտեմբեր 2023

Լողափնյա աշուն

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Տևողությունը՝ սեպտեմբեր ամիս

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:
Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը։ Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝

Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
Լողը
Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
Լողափնյա խաղեր
Առաջին դասարանցիների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում, աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

Оставьте комментарий