Рубрика: Նախագիծ

«Մարզական,էստաֆետային խաղեր» նախագիծ

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 1.1 և 1.2 դասարանների երկարացված օրվա սովորողներ

Անցկացման վայրը՝   Հյուսիսային դպրոցի մարմնամարզության դահլիճ, բակ

Պատասխանատուներ ՝   Սիրանուշ Պետրոսյան,Ռոզա Մելիքյան  

Օրը՝ ամբողջ տարին

Նպատակը՝    Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրները՝

 Մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

. Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը

Նախատեսված վարժությունները`

Ազատ վարժությունշարքվազքնախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչելձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Էստաֆետային խաղերի իրականացում

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

պարան

Ընթացքը`

  • Մարզական խաղերի նկարագրություն՝ Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի միջով պետք է անցնեն, վազեն և դիպչեն բուլավային,ապա ետ վերադառնան։ Հասնելով շարքին՝ արագ պետք է հարվածեն ընկերոջ ձեռքին։
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը․․․
    Առաջատարները որովայնի վրա պառկում են հատակին: Երկրորդ մասնակիցը գնդակը ձեռքին երկու ոտքով ցատկում է նրա վրայով: Գետնին պառկած մասնակիցը անմիջապես բարձրացնում է որովայնը՝ հենվելով ձեռքերի վրա, իսկ գնդակով մասնակիցը գնդակը գլորում է նրա տակից և արագ պառկում առաջինի կողքին՝ հավասար՝ պահելով մի քիչ հեռավորություն: Գնդակը բռնում է երրորդ մասնակիցը, զույգ ոտքով ցատկում երկու պառկած մասնակիցների վրայով և գնդակը գլորում երկու պառկած մասնակիցների միջով, ովքեր անմիջապես բարձրացնում են որովայնը, հետո նորից պառկում, քանի որ երրոդ մասնակիցը պետք է ցատկի նրանց վրայով: Խաղն ավարտվում է, երբ առաջատարը պառկած դիրքից կանգնում է և բռնում վերջինի գլորած գնդակը: Հաղթում է այն շարքը, ով առաջինն է ավարտում խաղը և խաղալիս պահում է խաղի կանոնները:

Խաղ 1Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակԳնդակներից երկուսը  բռնում են ձեռքերովիսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։   Հաղթում է այն խումբըորն առաջինն է  ավարտում։

Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատվածկանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Խաղ 3.Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վերցնում է մեկական փոքր գնդակ և դնում մեկանգամյա օգտագործման ափսեի մեջ։ Ապա բերանով տեղափոխում է և լցնում տարրայի մեջ։

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող գլխավերևով փոխանցում է գնդակը իր ետևում նստած խաղընկերոջը։ Հաղթում է այն խումբը,ով ավելի արագ է ավարտում և հետևում է խաղի կանոններին։

Արդյունքը՝  Տեսանյութիֆոտոպատման և դասարանական բլոգում։

Արդյունք 1

Արդյունք 2

Արդյունք 3

Արդյունք 4

Արդյունք 5

Оставьте комментарий