Рубрика: Ճամփորդություն

Բարձունքը հաղթահարված է

Այսօր 1.1 դասարանի սովորողները ճամփորդում էին։ Նրանց մոտ շատ լավ տրամադրություն էր։

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում հավաքվեցինք,նստեցինք երթուղիները և ճանապարհ ընկանք։ Ճամփորդում էինք Թուխ Մանուկի վանք։Մինչ հասնելը եղանք Տառերի պուրակում։ Սովորողները շատ ոգևորված էին,գտան իրենց անվան տառերը և սկսեցին լուսանկարվել։ Այնուհետև միասին երգեցին Կոմիտասի երգերից։ Վերջապես հասանք Թուխ Մանուկ։ Մեր առջև բացվեց գեղեցիկ տեսարան, այդ բարձունքը մենք պետք է հաղթահարեինք և մեզ հաջողվեց։ Եկեղեցու ներսում աղոթեցինք,այնուհետև բակում սկսեցինք նկարել գեղեցիկ տեսարանը։ Ամեն բան շատ հիանալի էր։ Տուն դարձի ճանապարհին եղանք նաև Սաղմոսավանքում։ Շատ հագեցած և ուրախ օր ունեցանք։ Ավելին՝ տեսանյութերում։

Оставьте комментарий